Թոքերի օդափոխության սարքերի նախագծման և արտադրության առաջարկներ են հավաքվում

Թոքերի օդափոխության սարքերի նախագծման և արտադրության առաջարկներ են հավաքվում

PanARMENIAN.Net - Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար ԲՏԱ Նախարարությունը թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարներ և առաջարկներ է հավաքագրում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նախարար Հակոբ Արշակյանը։

«Թոքերի օդափոխության անսարք համակարգերի մասին տեղեկատվություն ունենալու դեպքում նույնպես խնդրում եմ նամակ ուղարկել նշված հասցեով։ Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել covid19@hti.am էլեկտրոնային հասցեին մինչև ապրիլի 5-ը»,- ասվում է գրառման մեջ:

Նախարարը խնդրել է նաև ներառել հայտում կոնտակտային տվյալները, առաջարկները, իրականացման ժամկետները և անհրաժեշտ ռեսուրսները։

ՀՀ նախագահն ավելի վաղ ևս հյատնել էր, որ թոքերի օդափոխման սարքի արտադրության առաջարկ-լուծում է ակնկալում ուսանողներից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---