Հռոմի պապը միացել է համաշխարհային հրադադարի՝ Գուտերեշի կոչին30 մարտի 2020 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սատարում է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի նախաձեռնութանը, որը կոչ է արել գլոբալ հրադադար հաստատել մոլորակում, ինչը թույլ կտա հաղթահարել կորոնավիրուսի համաճարակը։ «Միանում եմ նրանց, ովքեր հավանություն են տվել այդ կոչին և հրավիրում բոլորին հետևել դրան՝ դադարեցնելով բոլոր ռազմական գործողությունները, միջանցքներ բացել հումանիտար օգնության համար, վերադառնալ դիվանագիտությանը»,- ասել է նա կիրակնօրյա քարոզում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Հռոմի պապը հույս է հայտնել, որ համընդհանուր հակազդեցությունը կորոնավիրուսի տարածմանը թույլ կտա մարդկանց կրկին իրենց զգալ «միասնական մարդկային ընտանիքի անդամ», իսկ առանձին ազգերի և հակամարտող կողմերի ղեկավարներին՝ հաղթահարել դիմակայությունը։ «Հակամարտությունները չի կարելի պատերազմով հանգուցալուծել։ Պետք է հաղթահարել անտագոնիզմն ու հակասությունները երկխոսության և խաղաղության կառուցողական որոնման միջոցով»,- ասել է Հռոմի պապը։ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդես է եկել համաշխարհային զինադադարի կոչով․ նրա խոսքով՝ աշխարհը պետք է պայքարի մեկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի դեմ, որը խոցում է բոլորին, անկախ ազգությունից կամ դավանանքից։ Հայաստանն ու Արցախն իրենց լիակատար աջակցությունն է հայտնել աշխարհի տարբեր անկյուններում համաշխարհային զինադադար հաստատելու կոչին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա |