Տոկիո-2020-ը կկայանա 2021-ի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը

Տոկիո-2020-ը կկայանա 2021-ի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը

PanARMENIAN.Net - 2020 թվականի՝ Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կանցկացվեն 2021-ի հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 8-ը, փոխանցում է AlJazeera-ն:

2020-ին նախատեսվում էր Օլիմպիադան անցկացնել հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 9-ը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ խաղերը կհետաձգվեն և կանցկացվեն հաջորդ տարի՝ 2021 թվականին, սակայն հստակ ժամանակացույցը չէր նշվել: Հայտնի էր նաև, որ 2021-ին նախատեսվող Օլիմպիական խաղերը կկրեն «Օլիմպիադա-2020» անունը:

Նշվում է, որ Օլիմպիական խաղերի ժամանակացույցը դրանց նախապատրաստման համար առանցքային նշանակություն ունի:

Հետաձգվել են նաև Պարալիմպիկ խաղերը. դրանք կանցկացվեն 2021-ի օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 9-ը:

Միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալներով ողջ աշխարհում կորոնավիրուսով է վարակվել մոտ 730,000-ից ավելի մարդ: Վիրուսից մահացել է մոտ 35,000 հոգի, վերականգնվել է մոտ 157,000 մարդ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---