Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասել են 103-ի․ Sputnik Georgia

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասել են 103-ի․ Sputnik Georgia

PanARMENIAN.Net - Մարտի 31-ի առավոտվա տվյալներով Վրաստանում COVID-19 նոր տիպի կորոնավիրուսով վարակված 103 մարդ կա։ Կարանտինում 5114 մարդ կա, իսկ ստացիոնարում՝ 263, տեղեկցանում է կառավարական Stopcov.ge կայքը։

Ապաքինվել է 20 մարդ։

Մարտի 30-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ Վրաստանում գրանցվել է 3 դեպք, երբ չի հաջողվել պարզել վարակման աղբյուրը։ Իսկ դա նշանակում է, որ երկրում այն իրավիճակն է, որ մարդիկ չգիտեն, թե երբ, որտեղ և ինչպես են վարակվել, գրում է Sputnik Georgia-ն։

Մարտի 31-ին հայտարարվել է նաև երկրի ամբողջ տարածքում կարանտինային ռեժիմի և պարետային ժամի մասին, որը կգործի 21.00-ից մինչև 06.00-ն։ Ամբողջությամբ դադարեցվել է հանրային տրանսպորտի աշխատանքը։ Փողոց դուրս գալիս բոլորը պետք է անձը հաստատող փաստաթուղթ ունենան։

Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում ավելի վաղ էին կարանտինի խիստ միջոցներ են ձեռնարկվում։ Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ ելքն ու մուտքն այդ շրջաններ արգելվում է, քանի որ այնտեղ կորոնավիրուսի ներքին տարածում է սկսվում։ Մառնեուլի և Բոլնիսի շրջան ռազմատեխնիկա է մտել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---