ՀՀ-ում ամերիկացիների արկածների մասին միստիկ սերիալը՝ «Էմմիի» հավակնորդների կարճ ցուցակում![]() 31 մարտի 2020 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր և գործարար Սերգեյ Սարկիսովի «Չարիքի հպումը» (Evil Touch) միստիկ սերիալը հավակնում է «Էմմի» մրցանակին։ «Բլից ֆիլմ» պրոդյուսերական ընկերության սերիալն ընդգրկվել է «Էմմի» մրացանակաբաշխության Ցերեկային մրցանակի հավակնորդների կարճ ցուցակում, գրում է ՏԱՍՍ-ը։ Սերիալը պատմում է ամերիկացի ուսանողների արկածների մասին Հայաստանում։ Դրա ստեղծմանը մասնակցել են նաև ամերիկյան Associated Television և հայկական Academy Films ընկերությունները։ Սերիալը նկարահանվել է Հայաստանում ամերիկյան հեռուստատեսության համար՝ հայ, ամերիկացի և բրիտանացի դերասանների մասնակցությամբ։ «Սերիալի ստեղծումը թույլ տվեց օտարերկրյա կինոարտադրողներին գնահատել կինոոլորտի ներուժը Հայաստանում, պարզել գնային քաղաքականությունը, մասնագետների մակարդակն ու ծանոթանալ նկարահանումների համար տարբեր լոկացիաների»,- ասել է Սարկիսովը։ Ըստ սյուժեի` մի խումբ ամերիկացի ուսանողներ պատահաբար հայտնվում են խուլ հայկական գյուղում։ Գիշերելով այնտեղ՝ նրանք հասկանում են, որ այդ վայրը վտանգավոր է, քանի որ հենց այդտեղ է պարփակված «չար ոգու» հանգրվանը։ Դերերը կատարել են Ջենիֆեր Վիլը, Ջո Նեսիվոչչիան, Էրիկ Ֆելոուսը, Փերի Սթրոնգը, Կարմեն Հոջսոնը, Քրիս Սփարքսը, ինչպես նաև հայ դերասաններ Ալեքսանդր Խաչատրյանը, Անուշ Առաքելյանը, Արսեն Գրիգորյանը և այլոք։ «Էմմի» մրցանակաբաշխությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել է անորոշ ժամանակով։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |