ԱԺ-ում Ավինյանի հետ քննարկել են վարակակիրներին հեռախոսով հետևելու հարցը. Երկրորդ ընթերցումն է

ԱԺ-ում Ավինյանի հետ քննարկել են վարակակիրներին հեռախոսով հետևելու հարցը. Երկրորդ ընթերցումն է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկում է կորոնավիրուսով հիվանդներին ու մեկուսացվածներին հեռախոսով հետևելու հարցը։ Օրակարգում են «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումների նախագծերը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ԱԺ-ում ներկայացնում է առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը։

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մարտի 30-ի նիստից հետո նախագիծը պարետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ քննարկվել է «Իմ քայլը» խմբակցությունում, և ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովում:

«Փոփոխությունները կներկայացվեն մարտի 31-ի նիստի ընթացքում»,-գրել է նա։

Փոփոխությունները հնարավորություն կտան կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացման մեջ գտնվողների տեղաշարժին հեռախոսների միջոցով հետևելու ու այդկերպ պարզելու նրանց շփման շրջանակը։

Ըստ փոփոխության՝ օպերատորները պետք է պետությանը տրամադրեն հաճախորդին տեղորոշող տվյալներն ու նրա կատարած զանգերի սկզբի, ավարտի ու հնարավոր վերահասցեագրման (ոչ զանգերի բովանդակության) տվյալները։

Նախատեսվում է նաև քննարկել կորոնավիրուսից մահացածների դիահերձում չանելու հարցը։

Ընթերցեք նաև․ Ինչ է ենթադրում կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացածների տեղաշարժին հեռախոսներով հետևելու նախագիծը

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---