Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 800,000-ը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 800,000-ը

PanARMENIAN.Net - Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 800,000-ը։ Այդ են վկայում Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։

Երևանի ժամանակով 17։00-ի դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 801,000 դեպք։ Վարակվածների թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն՝ ավելի քան 164,000 մարդ։ Երկրորդ տեղում Իտալիան է՝ ավելի քան 101,000 վարակվածով, երրորդն՝ Իսպանիան, ավելի քան 94,000-ով:

COVID-19-ից մահվան ելքով դեպքերն ամբողջ աշխարհում կազմում են 38,743։ Ավելի քան 172,000 մարդ ապաքինվել է։

COVID-19-ից նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բռնկումն առաջին անգամ գրանցվել է 2019-ի դեկտեմբերին չինական Ուհանում։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ իրավիճակը կարող է բնութագրվել որպես պանդեմիա։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---