ՀՀ-ում կորոնավիրուսից մահացածի դիահերձում չի իրականացվի![]() 31 մարտի 2020 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է կորոնավիրուսից մահացած անձի դիահերձումն արգելող օրինագիծը։ Կողմ է քվեարկել 69 պատգամավոր։ Դեմ և ձեռնպահներ չեն եղել։ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ ելնելով բնակչության կենսաանվտանգության ապահովման առաջնայնությունից, կոչված է կանխելու հերձման հետևանքով վարակի հնարավոր տարածումը Այսպիսով, COVID-19 կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահացածների դեպքում հերձում չի իրականացվի: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև մարտի 31-ը սահմանված տեղաշարժման խիստ սահմանափակումներն առնվազն 10 օրով երկարաձգվել են: Մարտի 31-ի առավոտվա դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 532-ի: Երկրում 3 հոգի մահացել է կորոնավիրուսից, ապաքինվել է 31 մարդ: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |