ԵԱՏՄ երկրները կարգելեն մի շարք ապրանքների արտահանումը կորոնավիրուսի պատճառով 1 ապրիլի 2020 - 12:17 AMT PanARMENIAN.Net - ԵԱՏՄ երկրները կարգելեն մի շարք ապրանքների արտահանումը կորոնավիրուսի պատճառով։ Մարտի 31-ին նման որոշում է կայացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան։ Որոշվել է արգելքը սահմանել մինչև հունիսի 30-ը։ Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակումից 10 օր անց, տեղեկացնում է «Իզվեստիան»։ Արտահանման արգելքի տակ կլինեն նաև սխտորը, շաղգամը, ձավարեղենը, ալյուրի որոշ տեսակներ, հնդկաձավարը, պատրաստի սննդամթերքը հնդկաձավարից, տրոհված և չտրոհված սոյան։ «Արգելքը թույլ կտա ապահովելու բնակչությանն այդ տեսակի ապրանքների բավարար քանակով սանիտարահամաճարակային իրավիճակի սրման պայմաններում»,- ասվում է հայտարարության մեջ։ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 800,000-ը։ COVID-19-ից մահվան ելքով դեպքերն ամբողջ աշխարհում կազմում են 38,743։ Ավելի քան 172,000 մարդ ապաքինվել է։ COVID-19-ից նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բռնկումն առաջին անգամ գրանցվել է 2019-ի դեկտեմբերին չինական Ուհանում։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ իրավիճակը կարող է բնութագրվել որպես պանդեմիա։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |