ԱՄՆ-ում դիակների համար նախատեսված 100,000 պարկ են ուզել Պենտագոնից

ԱՄՆ-ում դիակների համար նախատեսված 100,000 պարկ են ուզել Պենտագոնից

PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները դիակների համար նախատեսված 100,000 պարկ են ուզել Պենտագոնից, ինչը կապված է ԱՄՆ-ում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակի վատթարացման և առաջիկայում մահացության դեպքերի աճի հետ, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Այդ մասին Reuters-ին ասել է Պենտագոնի ներկայացուցիչը՝ նշելով, որ թիկունքային ապահովման վարչությունն աշխատում է լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առողջապահության ոլորտի նրա թիմակիցները կոչ են արել ամերիկացիներին պահպանել սոցիալական հեռավորության պահանջն առաջիկա «դժվարին երկու շաբաթում», երբ կորոնավիրուսին կարող է զոհ գնալ մոտ 100,000 մարդ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---