Թորոսյան․ ՀՀ-ում վարակված բուժաշխատողներն ավելանում են, պետք է պաշտպանենք նրանց

Թորոսյան․ ՀՀ-ում վարակված բուժաշխատողներն ավելանում են, պետք է պաշտպանենք նրանց

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված բուժաշխատողներ կան և նրանց թիվն ավելանում է, PanARMENIAN.Net ի հարցին ի պատասխան հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ-ում 3 բուժաշխատող է վարակված կորոնավիրուսով։

«Ցավալի է և անխուսափելի բուժաշխատողների թվի ավելացումը։ Նաև զավեշտալի դեպքեր կան, որ երբեմն բուժաշխատողները ոչ թե աշխատանքի վայրում են վարակված լինում՝ շփվելով պոտենցիալ վարակակիրների հետ, այլ իրենց կենցաղային շրջանակում, որը պարզվում և մեկուսացվում է։ Սա մեր հիմնական խնդիրներից մեկն է և պետք է պաշտպանենք բուժաշխատողներին՝ ապագայում նրանց կողմից ծառայությունների շարունակականությունն ապահովելու համար»,- ասել է նախարարը։

Անդրադառնալով ԱՆ հիվանդների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակված 14 աշխատողի առողջականին, նախարարը նշել է, որ նրանք լավ են, նրանց այժմ այլ մասնագետներ են փոխարինում:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։ Հայաստանում ապրիլի 2-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 663-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 92-ով: Ապաքինվել է 33 անձ, մահացել՝ 4։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---