Բուժաշխատողների համար Երևանում ավտոբուսներ կգործեն

Բուժաշխատողների համար Երևանում ավտոբուսներ կգործեն

PanARMENIAN.Net - ՀՀ պարետի ցուցմամբ Երևանում բուժաշխատողների համար ավտոբուսներ կգործեն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«ՀՀ պարետի ցուցմամբ, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ապրիլի 3-ից Երևան համայնքի ավտոբուսներով կիրականացվի Երևանի 30 բուժհաստատության մոտ 650 աշխատակցի ամենօրյա երկկողմանի տեղափոխումը։ Տեղափոխումը կիրականացվի դիտարկված թվով 40 երթուղիներով՝ օրական 3-անգամյա ռեժիմով»,- ասվում է գրառման մեջ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։ Չեն գործում հասարակական տրանսպորտն ու մետրոն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---