«Արսենալը» մերժել է Մխիթարյանի մասով «Ռոմայի» 2-րդ առաջարկը

«Արսենալը» մերժել է Մխիթարյանի մասով «Ռոմայի» 2-րդ առաջարկը

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալը» կրկին մերժել է «Ռոմայում» վարձակալությամբ հանդես եկող կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ իտալական ակումբի առաջարկը, գրում է The Express-ը։

Սա «Ռոմայի» արդեն երկրորդ առաջարկն է Մխիթարյանի վերաբերյալ, որն անգլիական ակումբը մերժում է։ «Ռոման» 10 մլն ֆունտ է առաջարկել, սակայն «Արսենալը» 18 մլն ֆունտ է ուզում։

Ըստ պարբերականի` իտալացիները կարող են հրաժարվել Մխիթարյանին ձեռք բերելու գաղափարից և գնել Պեդրոյին «Չելսիից»։

Մխիթարյանն ընթացիկ խաղաշրջանում 17 հանդիպման է մասնակցել «Ռոմայի» կազմում՝ 6 գոլի և գոլային 4 փոխանցման հեղինակ դառնալով։ Իտալական ակումբը լոնդոնյան «Արսենալից» վարձակալել է նրան մինչև խաղաշրջանի ավարտը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---