Չարենցավանում կորոնավիրուսի 81 դեպք կա![]() 4 ապրիլի 2020 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Չարենցավանում կա կորոնավիրուսի պաշտոնապես հաստատված 81 դեպք, հայտնել են Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Մարզպետարանում հույս են հայտնել, որ հաջողվել է մեկուսացնել բոլոր հնարավոր կոնտակտավորներին և բացի նշված թվով քաղաքացիներից, ովքեր բուժում են ստանում հիմնականում Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանց բազմաթիվ կոնտակտավոր ընտանիքներ և քաղաքացիներ պետության կողմից մեկուսացվել են Ծաղկաձորի հանգստյան տներում։ Նրանք պարբերաբար թեստավորվում են և գտնվում բժիշկների ամենօրյա հսկողության ներքո։ Չարենցավանում վարակի տարածումը կանխարգելելու նպատակով համայնքի և մի շարք տնտեսվարողների գործակցության արդյունքում սոցիալական տարբեր նախաձեռնություններ և ծրագրեր են իրականացվում։ Տարբեր տնտեսվարողներ համայնքի մոտ 450 ընտանիքի ապահովում են ամենօրյա սննդով, իսկ Կոտայքի նախկին մարզպետ, գործարար Կարապետ Գուլոյանի կողմից վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում Չարենցավանի բժշկական կենտրոնին է նվիրաբերվել 5 մլն դրամ: Առողջապահության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ հիվանդության վարակակիրների թվով առաջատար են Երևանը, Արարատը, Կոտայքն ու Արմավիրը։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։ Հայաստանում ապրիլի 4-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 770-ի՝նախորդ օրվա համեմատ ավելանալով 34-ով: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |