ՌԴ-ում կորոնավիրուսով ավելի քան 4700 մարդ է վարակվել, որից 3357-ը՝ Մոսկվայում․ «Վեդոմոստի»![]() 4 ապրիլի 2020 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 582 նոր դեպք է գրանցվել 32 շրջանում։ Այդ մասին հայտնել է օպերատիվ շտաբը։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4731-ի։ Առավելագույն թվով վարակվածներ են հայտնաբերվել Մոսկվայում՝ 434, գրում է «Վեդոմոստին»։ Ընդհանուր առմամբ, Մոսկվայում վարակման 3357 դեպք է հայտնաբերվել, մեծաթիվ վարակվածներ կան նաև Մերձմոսկովյան շրջանում՝ 260, և Սանկտ Պետերբուրգում՝ 171։ ՌԴ-ում մեկ օրում 9 մարդ է մահացել, ընդհանուր առմամբ, համաճարակից ՌԴ-ում 43 մարդ է մահացել։ Ապաքինվել է 333-ը։ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 1․13 մլն-ն, ավելի քան 60,000 մարդ մահացել է, ավելի քան 233,000-ն՝ ապաքինվել։ Photo. TASS ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |