Վրաստանում փակում են գյուղմթերքի շուկաները

Վրաստանում փակում են գյուղմթերքի շուկաները

PanARMENIAN.Net - Վրացական Թելավիի և Սենակիի գյուղմթերքի շուկաներն ապրիլի 6-ից փակվում են՝ արտակարգ դրության պայմաններում սանիտարական նորմերը չպահպանելու համար։

Տնտեսական գործունեությունը Վրաստանում սահմանափակված է։ Աշխատանքը շարունակող առևտրի կենտրոնների կառավարիչները պետք է հոգ տանեն գնորդների միջև սոցիալական հեռավորւթյան մասին, թույլ չտան հավաքներ, հետևեն սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը, գրում է «Նովոստի-Գրուզիան»։

Շիդա Քարթլի շրջանում կասեցվել է գյուղատնտեսական 6 շուկայի գործունեությունը, փակ են նաև Բաթումի բոլոր շուկաները։

Վրաստանում կորոնավիրուսի համաճարակի պատճառով մինչև ապրիլի 21-ն արտակարգ դրություն է հայտարարված, իսկ մարտի 30-ից կարանտին է գործում և պարետային ժամ՝ 21։00-6։00-ն։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---