Փոխվարչապետ․ Եթե սպառողի համար գազի գինը, այնուամենայնիվ, բարձրանա, սուբսիդավորումը չի բացառվում 6 ապրիլի 2020 - 16:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով «Գազպրոմ Արմենիայի» գազի գնի բարձրացման հայտին, հայտարարել է, որ եթե սպառողի համար գազի գինը, այնուամենայնիվ, բարձրանա, չի բացառվում, որ կառավարությունը սուբսիդավորման ծրագրեր իրականացնի։ Այդ մասին նա ասել է Հանրային հեռուստաընկերության եթերում՝ նշելով, որ ՀԾԿՀ–ն դեռ պետք է ուսումնասիրի «Գազպրոմ Արմենիայի» հայտը։ 2019-ի հունվարի 1-ից Հայաստան մատակարարվող գազի սակագինը Հայաստանի և Վրաստանի սահմանին կազմում է 1000 խմ-ը 165 դոլար՝ մինչ այդ սակագինը 150 դոլար էր: Տարբերությունն այժմ վճարում է «Գազպրոմ Արմենիան»: «Հայցվող բարձրացումը 11% է, և եթե անգամ վատագույն սցենարը հիմք ընդունենք և չհաջողվի սահմանին գազի գինը փոխել այս ընթացքում, նույնիսկ այդ դեպքում, կարծում եմ, ներքին բաշխումների հնարավորությունները շատ են»,– ասել է Գրիգորյանը։ Ըստ փոխվարչապետի՝ գնի 10% բարձրացումը հավասար է 20 մլրդ դրամի, որը հնարավոր է բալանսավորել` սոցիալական ու տնտեսական հետևանքներից խուսափելու համար։ Ավելի վաղ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից նամակով դիմել էր «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին՝ մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու համար։ Մարտի 31-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն հայտարարություն էր տարածել, որում նշված էր՝ ընկերությունը մտադիր է դիմել ՀԾԿՀ–ին 2020 թվականի հուլիսի 1-ից գազի սակագնի վերանայման հարցով։Ըստ հայտարարության՝ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է 2020թ. հուլիսի 1-ից սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |