ԱՄՆ-ում 1 օրում կորոնավիրուսից մահերի ռեկորդային թիվ է՝ 1736․ «Վեդոմոստի» 8 ապրիլի 2020 - 12:08 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ապրիլի 8-ի դրությամբ COVID-19 կորոնավիրուսային վարակից, Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով, մեկ օրում 1736 մարդ է մահացել։ Սա օրական կտրվածքով մահերի ամենամեծ ցուցանիշն է համաճարակի ընթացքում։ Ընդհանուր առմամբ, հիվանդությունից երկրում մահացել է 12,484 մարդ։ Մահացության ցուցանիշի նախորդ նմանատիպ աճը գրանցվել էր ապրիլի 4-ին, երբ մեկ օրվա կտրվածքով 1344 մահվան դեպք էր գրանցվել, գրում է «Վեդոմոստին»։ Մահվան դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Նյու Յորքում՝ 4009։ Երկրում, Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով է վարակվել 398,195 մարդ։ Ապաքինվել է 21,849-ը։ Ինչպես գրում է բժշկագիտական Stat-ը, COVID-19-ից առավել հաճախ մահանում են աֆրոամերիկացիները։ Իլինոյս նահանգում հիվանդության հաստատված դեպքերի 28 տոկոսը և մահերի 41 տոկոսը գրանցվել է աֆրոամերիկացիների շրջանում, ընդ որում՝ նրանք կազմում են բնակչության միայն 15 տոկոսը։ Միչիգանում նրանց է բաժին ընկնում հիվանդության դեպքերի 34 տոկոսը, մահվան՝ 40 տոկոսը։ Աֆրոամերիկացիների թվում զոհերի մեծ քանակի մասին խոսել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 7-ի ճեպազրույցում։ Ըստ նրա՝ հետազոտվել է գրեթե 2 մլն ամերիկացի։ Փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ մեծ քաղաքներում՝ Նյու Յորքում, Նյու Ջերսիում, Նոր Օրլեանում, Դեթրոյթում և Չիկագոյում, նկատվում են «հարթեցման միտումներ>։ Կորոնավիրուսի համավարակը տարածվել է աշխարհի 211 երկրով։ Ընդհանուր առմամբ աշխարհում վարակվել է ավելի քան 1․4 մլն մարդ, 82,000-ից ավելին մահացել է: Photo. Getty Images Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |