Հայաստանում մեկուսացման շրջանում գիրք գնողների 80%-ը կանայք են 8 ապրիլի 2020 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մեկուսացման շրջանում կանայք ավելի շատ են գրքեր պատվիրում ու կարդում։ «Գրատուն» հրատարակչության համահիմնադիր Հայկ Կոստանյանի խոսքով՝ իրենց գրքերը պատվիրողների մոտ 80%-ը կանայք են։ «Առհասարակ, ընդհանուր վիճակագրությունն աշխարհում 70/30 տոկոս հարաբերակցությամբ է՝ հօգուտ կանանց։ Իհարկե մեր հրատարակած գրքերի տեսականին մեծ չէ, սակայն այնպիսի գրքեր էլ չեն, որ միայն կանանց հետաքրքրեն․ կանայք այս հարցում էլ են տղամարդկանցից առաջ», - PanARMENIAN.Net ին ասաց Հայկը։ Այս շրջանում «Գրատան» ամենապահանջված գրքերից են Մերիլին Մոնրոյի «Իմ պատմությունը», Չե Գևարայի «Մոտոցիկլավարի օրագիրը» (երկուսն էլ ինքնակենսագրական գրքեր են - խմբ․), ինչպես նաև Էդգար Կոստանդյանի «Միլոշը»։ «Շատ են պատվիրում Ուինսթոն Չերչիլի ինքնակենսագրությունը, բայց բոլոր օրինակները սպառվել են 3 ամսվա ընթացքում, պետք է վերահրատարակենք»,- ասաց նա։ MYbookstore հարթակի հիմնադիր Լևոն Ստեփանյանն էլ է նման օրինաչափություն նկատել։ «Հիմնականում կանայք են գրքեր պատվիրում, կամ տղամարդիկ նվերներ են անում կանանց, սակայն ունենք նաև տղամարդ հաճախորդներ, որոնք պարբերաբար գրքեր են պատվիրում հենց իրենց համար», - բացատրեց Լևոնն ու հավելեց, որ իրենց պատվերների ու գնումների մոտ 70%-ը կանայք են անում։ MYbookstore-ից գրքեր գնում են կայքով, Facebook-ով և Instagram-ով։ Հարթակը նաև ֆեյսբուքյան երկու խումբ ունի՝ «MYbookstore գրքեր աճուրդ» և «MYbookstore crowdfunding for books», որոնք ևս բավականին ակտիվ են։ Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ կանայք ամբողջ աշխարհում ավելի շատ են գրքեր գնում և կարդում, քան տղամարդիկ։ Այդ մասին են վկայում նաև գրական ակումբները, փառատոներն ու գրադարանները, որտեղ այցելուների մեծ մասը ևս կանայք են։ Ըստ The Guardian-ի տվյալների՝ կանայք գնում են աշխարհում հրատարակվող գեղարվեստական գրքերի 80%-ը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |