Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 822-ի

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 822-ի

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ապրիլի 8-իդ դրությամբ COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի 105 նոր դեպք է գրանցվել։ Այդպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 822-ի։

Այդ մասին տեղեկացրել է կառավարության մամուլի քարտուղար Իբրահիմ Մամեդովը, գրում է Interfax.az-ը։

«Ադրբեջանում COVID-19-ով վարակի ևս 105 դեպք է հայտնաբերվել։ Դա վկայում է, որ վիրուսի տարածումն աճում է»,-ասել է Մամեդովn օպերատիվ շտաբի ճեպազրույցում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ապրիլի 6-ի դրությամբ Նախիջևանում 18 հոգու մոտ կորոնավիրուս է հաստատվել։ 2896 մարդ կարանտինում է գտնվում, թեստավորվել է 630 հոգի։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---