ՌԴ-ում կորոնավիրուսի դեպքերը գերազանցել են 10,000-ը՝ մեկ օրում ավելանալով 1459-ով

ՌԴ-ում կորոնավիրուսի դեպքերը գերազանցել են 10,000-ը՝ մեկ օրում ավելանալով 1459-ով

PanARMENIAN.Net - Ռուսաստանում ապրիլի 9 դրությամբ COVID-19 նոր տիպի կորնավիրուսով վարկման 1459 նոր դեպք է գրանցվել երկրի 50 շրջանում։ 13 մարդ մահացել է, 118-ը՝ դուրս գրվել, հայտնում է օպերատիվ շտաբը։

Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 10,131-ի (+ 16,8%) երկրի 81 սուբյեկտում, մահացել է 76 մարդ, գրեթե 700-ն ապաքինվել է, գրում է ՌԻԱ Նովոստին։

Մեկ օրվա կտրվածքով վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Մոսկվայում՝ 857, և Մերձմոսկովյան շրջանում՝ 199։

Կորոնավիրուսի համավարակը տարածվել է ավելի քան 180 երկրում։ ԱՀԿ-ն հայտնում է աշխարհում ավելի քան 1,35 մլն հիվանդի մասին, որից մոտ 80,000-ը մահացել է։

Photo. TASS
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---