Փոխվարչապետ․ Ռուսական կողմը գազի գնի նվազեցման մասին նամակին դեռ չի պատասխանել 9 ապրիլի 2020 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Ռուսական կողմից դեռևս պատասխան չկա՝ ՀՀ մատակարարվող գազի գնի փոփոխության հետ կապված նամակին, հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ աշխատանքային և հանգստյան օրերի հարց կա և պատասխանը, ըստ նրա, կլինի քիչ ավելի ուշ։ Մարտի 31-ին Գրիգորյանը Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Փոխվարչապետի խոսքով՝ Հայաստանի և Վրաստանի սահմանին հազար խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու վերաբերյալ քննարկում է անհրաժեշտ։ Ավելի վաղ՝ մարտի 30-ին, փոխվարչապետը չէր բացառել, որ գազի գնագոյացման մեխանիզմի հարցով բանակցություններ կլինեն: 2019 թվականի հունվարի 1-ից սահմանին Հայաստանը ՌԴ-ից գազը ստանում է հազար խորանարդ մետրի դիմաց $165 գնով՝ նախկին $150-ի փոխարեն։ ՀՀ-ում գազի սակագինը կազմում է 139 դրամ մեկ խորանարդի դիմաց: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Սուրեն Պետրոսյան. ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են Նա նշել է, որ որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են կոնտակտի դուրս եկածները Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով ԵՊՀ–ում դասադուլի կոչեր են հնչում․ Արհմիությունը կոչ է արել բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ ակցիային Բագրատ սրբազանն ասել է, որ շարժվում են դեպի ԵՊՀ, և որ 18։30–ին կհանդիպեն Հանրապետության հրապարակում |