ՌԴ-ն պատրաստ է բանակցել Բաքվի հետ ավիացիոն տեխնիկայի մատակարարման շուրջ 9 ապրիլի 2020 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ադրբեջանի հետ սպառազինության, այդ թվում` ավիացիոն տեխնիկայի մատակարարման շուրջ։ Այդ մասին հայտնել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը։ Դրա ներկայացուցիչ Մարիա Վորոբյովան ասել է, որ Ադրբեջանը ՌԴ-ի վաղեմի գործընկերն է ռազմատեխնիկական գործակցության ոլորտում, ուստի Մոսկվան պատրաստ է բանակցել Բաքվի հետ ռուսական ռազմատեխնիկայի և սպառազինության մատակարարումների շուրջ, գրում է VPK-ն։ Նշվում է, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր ռուսական ՄիԳ-35 և Սու-35 ինքնաթիռների մասով հետաքրքրության մասին։ Ադրբեջանական պատվիրակությունն այցելել էր «Սուխոյ» ընկերության և «ՄիԳ» կորպորացիայի ավիագործարաններ՝ ծանոթանալով ռուսական մարտական ինքնաթիռների տակտիկամեխանիկական և մարտական հնարավորություններին։ Բացի այդ, ադրբեջանցի օդաչուները թռիչքներ են կատարել Միգ-35 կործանիչներով։ 2019-ի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը ՌԴ հետ 5 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել ռազմատեխնիկական գործակցության ոլորտում, որից 3 մլրդ-ի պայմանագրերն արդեն իրացվել են։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնատու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է Նա հավելել է, որ ՀՀ–ն, փոքր երկիր լինելով, շատ ավելի քիչ է տալիս, բայց բոլորին հավասար իրավունքներ ունի CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված Դիմումը վերաբերում է Ադրբեջանի զինուժի գործողություններին Հհ տարածքում 2021 թվականին Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում |