Շիրակում կորոնավիրուսի 13 դեպք կա, մեկն ինֆեկցիոնի բժիշկներից է 9 ապրիլի 2020 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակվելու 13 դեպք կա՝ մեկն ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկներից է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, հավելելով, որ վարակված բժիշկը չի աշխատել ինֆեկցիոնի տուբերկուլոզային բլոկում, որտեղ գտնվում են կորոնավիրուսի հաստատված դեպքերով հիվանդները: «Ճիշտ է, նա այդ հատվածում չի աշխատել, բայց մեծ հավանականությամբ շփում է ունեցել այնպիսի մարդու հետ, որը մինչև թեստավորումն անցնելը բուժօգնության կարիք է ունեցել»,- հավելել է մարզպետը, գրում է Sputnik Արմենիան։ Այս ընթացքում մարզում գրանցվել է մահվան և ապաքինման մեկական դեպք: Վարակակիրների ճնշող մեծամասնությունը Գյումրուց են: Պետրոսյանը նշել է, որ մարզում շարունակվում է վարակակիրների շփման շրջանակի հստակեցումն ու նրանց հետ շփված անձանց մեկուսացումը: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում ապրիլի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 921-ի: Ապաքինվածների թիվն ավելացել է 24-ով՝ հասնելով 138-ի։ Մահվան ելքով ընդհանուր առմամբ 10 դեպք կա։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում |