Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1․5 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1․5 միլիոնը

PanARMENIAN.Net - Ապրիլի 9-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1․5 միլիոնը։ Այդ են վկայում Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի տվյալները։

Երևանի ժամանակով 18։30-ի դրությամբ աշխարհում գրանցվել է վարակման ավելի քան 1,502,000 դեպք։ Վարակվածների թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն՝ ավելի քան 432,000 դեպք։

Երկրորդ տեղում Իսպանիան է՝ ավելի քան 152,000 մարդ, երրորդը՝ Իտալիան՝ մոտ 140,000 դեպք։

COVID-19-ից մահացության դեպքերի թիվն աշխարհում մոտ 90,000 է։ Մոտ 340,000 մարդ ապաքինվել է։ Մահացության առավելագույն քանակը գրանցվել է Իտալիայում՝ ավելի քան 17,000, Իսպանիայում այդ ցուցանիշն ավելի քան 15,200 է, իսկ ԱՄՆ-ում՝ 14,800։

COVID-19 թոքաբորբի բռնկումն առաջին անգամ գրանցվել է 2019-ի դեկտեմբերին չինական Ուհանում։ Մարտի 11-ին ԱՀԿ-ն կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---