Քիսինջեր․ Քաղաքական և տնտեսական քաոսը կարող է ազդել մի քանի սերնդի վրա

Քիսինջեր․ Քաղաքական և տնտեսական քաոսը կարող է ազդել մի քանի սերնդի վրա

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի պանդեմիայի առաջացրած քաղաքական և տնտեսական քաոսը կարող է սերունդների տևողություն ունենալ։ Այդ մասին ասվում է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի՝ The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում։

Կորոնավիրուսի պանդեմիան նախկին դիվանագետը մեծ սպառնալիք է համարում՝ աննախադեպ իր մասշտաբով և գլոբալ բնույթով, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ 96-ամյա գործչի՝ մարդկության երջանկությունն ու ազգերի բարգավաճումը հնարավոր են միայն կառավարությունների հանդեպ մարդկանց վստահության դեպքում։ Հենց իշխանությունները «պետք է կանխատեսեն գալիք արհավիրքները, հաղթահարեն դրանք, իսկ հետո վերականգնեն կայունությունը»։ Քիսինջերը նշել է նաև՝ պանդեմիայի ավարտից հետո կառավարական ինստիտուտներից շատերը ձախողման կդատապարտվեն։

Ըստ նրա՝ հարկավոր է ոչ միայն պայքարել կորոնավիրուսի դեմ, այլև արդեն աշխատել «հետվիրուսային» համաշխարհային կառուցվածքի վրա։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---