Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը՝ 230

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը՝ 230

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 230-ի, փոխանցում է երկրում կորոնավիրուսի մասին տեղեկատվական հարթակը։

Այդ երկրում ապրիլի 10-ի դրությամբ կարանտինում է գտնվում 4908 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 429 հոգի։

Երկրում վարակից մահացել է 3 մարդ, վերականգնվել՝ 54։

Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված Վրաստանում մինչև ապրիլի 21-ը հայտարարվել է արտակարգ դրություն: Ապրիլի 9-ին երկրի վարչապետ Գեորգի Գախարիան չի բացառել արտակարգ դրության ժամկետի երկարացումը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---