«Ազնավուր» հիմնադրամը միանում է կորոնավիրուսի դեմ պայքարին

«Ազնավուր» հիմնադրամը միանում է կորոնավիրուսի դեմ պայքարին

PanARMENIAN.Net - «Ազնավուր» հիմնադրամը միանում է COVID-19-ի դեմ պայքարին: Սերտ գործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ՝ Հիմնադրամը ձեռք է բերել 5000 հատուկ դիմակ և 1000 պաշտպանիչ հանդերձանք բժիշկների և բուժաշխատողների համար։ Նաև ավելի քան 7000 լիտր հատուկ ախտահանիչ հեղուկ է մատակարարվել բուժհաստատություններին, որը կբավարարի 2 ամսվա համար։

«Այսօր բոլոր երկրներն են մարտահրավերների բախվում առողջապահության ոլորտում: Այնուամենայնիվ, համոզված ենք, որ միասին կարող ենք հաղթահարել այս մարտահրավերը` լինելով ավելի միասնական, հոգատար և պատասխանատու: Տարիներ առաջ, երբ Հայաստանը դժվարին շրջան էր ապրում, Շառլ Ազնավուրը կանգնեց երկրի և ժողովրդի կողքին՝ մարդասիրական գործունեություն ծավալելով Հայաստանում: Հավատարիմ մնալով Շառլ Ազնավուրի արժեքներին՝ այսօր էլ «Ազնավուր» հիմնադրամն է միանում համավարակի դեմ համաշխարհային պայքարին»,- ընդգծել է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը:

Հիմնադրամի նախաձեռնությանն աջակցել են «Հայաստան» հիմնադրամը և «Փիլիպոսյան և Փիլոսյան» հիմնադրամը Շվեյցարիայից, Արմեն Գրիշկյանը և այլ բարերարներ, որոնք չեն ցանկացել նշել իրենց անունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---