Իտալիայում կարանտինը կշարունակվի մինչև մայիսի 3-ը․ «Իզվեստիա»11 ապրիլի 2020 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Իտալիայում կարանտինի ռեժիմը կպահպանվի մինչև մայիսի 3-ը, հայտարարել է երկրի վարչապետ Ջուզեպե Կոնտեն, փոխանցում է «Իզվեստիան»։ Նա նշել է, որ դա բարդ և անխուսափելի որոշում է, որի համար ինքը քաղաքական լիակատար պատասխանատվություն է վերցնում իր վրա։ Իտալիայի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ ապրիլի 14-ից երկրում աշխատանքը կսկսեն գրախանութները, գրենական պիտույքների և մանկական հագուստի խանութները։ Իտալիան կարանտինի մեջ է մարտի 10-ից։ Երկրի իշխանություններն արգելել են զանգվածային ցանկացած միջոցառում, չեն աշխատում ժամանցի վայրերը, փակ են մշակութային հաստատությունները։ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով` Իտալիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 147,000-ը, մահացել է 18,849 մարդ, վերականգնվել՝ 30,455 հոգի։ Photo: Alessandro Garofalo/Reuters Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |