10 տարուց մոլորակի կենսաբազմազանությունը կարող է կտրուկ նվազել![]() 13 ապրիլի 2020 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Կլիմայի գլոբալ տաքացումը կարող է կենսաբազմազանության հանկարծակի, պոտենցիալ աղետալի կորստի հանգեցնել 21-րդ դարի ընթացքում։ Այդպիսի կարծիք են հայտնել Կենսաբազմազանության և շրջակա միջավայրի կենտրոնի գիտնականները։ Հետազոտության համահեղինակ դոկտոր Ալեքս Պիգոտը նշում է, որ ռիսկերը բազմազանության համար աստիճանաբար չեն աճում։ Փոխարենը, կլիմայի տաքացմանը զուգահեռ, մեկ շրջանում տեսակների մեծ մասը կարող է որոշ ժամանակ դիմանալ մինչև ջերմաստիճանի մի ինչ-որ շեմի, մինչև տեսակների մեծ մասը կհայտնվի այնպիսի պայմաններում, որոնց մինչ այդ չի հանդիպել, գրում է National Geographic-ը։ Իրենց աշխատությունում գիտնականներն օգտագործել են 1850-2005թթ․ կլիմայական մոդելներն ու համեմատել 30,652 տեսակի թռչունների, կաթնասունների, սողունների, երկկենցաղների, ձկների, ինչպես նաև այլ կենդանիների ու բույսերի աշխարհագրական դիապազոնի հետ։ Գիտնականները կլիմայական 22 մոդել են օգտագործել ջերմոցային գազերի արտանետումների 3 սցենարով՝ ինտենսիվ, չափավոր և ցածր։ Ըստ գիտնականների` հաջորդ տասնամյակում աշխարհի էկոհամակարգերի մեծ մասում օրգանիզմների մի մեծ հատված կհայտնվի իր կլիմայական սահմաններից դուրս։ Իսկ մինչև 2100թ․ բոլոր տեսակների 73%-ը կանցնի այդ կլիմայական սահմանը։ Ըստ բարձր արտանետումներով սցենարի` նման աղտեալի կորուստը կսկսվի արդեն մինչև 2030-ը արևադարձային շրջաններում, և 2050-ին՝ մյուս լայնություններում։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |