ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակի 2558 նոր դեպք է գրանցվել

ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակի 2558 նոր դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի 2558 նոր դեպք է գրանցվել երկրի 62 շրջանում։ Մահացել է 18 մարդ, ապաքինվել՝ 179-ը, տեղեկացնում է օպերատիվ շտաբը։

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 18,328-ի, ապաքինվել է մոտ 1500 մարդ, մահացել է 148-ը։ Ավելի քան 1․3 մլն մարդ է թեստավորվել, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նոր դեպքերի մեծ մասը Մոսկվայում է գրանցվել՝ 1355, որին հաջորդում են Մերձմոսկովյան շրջանը՝ 495, և Սանկտ Պետերբուրգը՝ 121։ Մոսկվայում վարակվածներից կեսից ավելին 45 տարեկանից փոքր են։

ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում գրեթե 1․7 մլն վարակված է հայտնաբերվել, նրանցից ավելի քան 105,000-ը մահացել են։ Ամենաբարդ իրավիճակն ԱՄՆ-ում է, Իսպանիայում և Իտալիայում։ Չինաստանում, որտեղ սկսվեց տարածվել վտանգը, արդեն հայտարարել են համաճարակի ավարտի մասին։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---