Գյումրիում 2 ոստիկան է դանակահարվել․ Տեղաշարժման թերթիկ են խնդրել

Գյումրիում 2 ոստիկան է դանակահարվել․ Տեղաշարժման թերթիկ են խնդրել

PanARMENIAN.Net - Գյումրիում 2 քաղաքացի վիճաբանել են իրենց ինքնությունը պարզել փորձած ու տեղաշարժամն թերթիկ խնդրած ոստիկանների հետ, նրանցից մեկը դանակահարել է ճանապարհային ոստիկանության մեկ աշխատակցի և ոստիկանության մեկ ծառայողի, փոխանցում է Shamshyan.com-ը։

Ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել վնասազերծել դանակով զինված քաղաքացուն, վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին։

ՀՀ-ում մարտի 31-ից մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի վարակը կանխելու նպատակով։ Խիստ սահմանափակված է քաղաքացիների տեղաշարժը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---