Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն գերազանցել է 2 մլն-ը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն գերազանցել է 2 մլն-ը

PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 2 միլիոնը։ Այդ են վկայում Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները։

Երևանի ժամանակով 18:40-ի դրությամբ աշխարհում գրանցվել է վարակման 2,000,984 դեպք։ Վարակակիրների քանակով նախկինի պես առաջատարն ԱՄՆ-ն է՝ 609,000 դեպք։ Երկրորդ տեղում Իսպանիան է՝ 177,000-ից ավելի, երրորդն Իտալիան է՝ ավելի քան 162,000 դեպք։

Կորոնավիրուսից մահվան ելքով դեպքերն աշխարհում գերազանցել են 128,000-ը։ Ավելի քան 501,000 մարդ ապաքինվել է։

Մահվան դեպքերի քանակով առաջատարը նույնպես ԱՄՆ-ն է՝ ավելի քան 26,000, երկրորդն Իտալիան է՝ ավելի քան 21,000, և Իսպանիան՝ ավելի քան 18,000 դեպք։

Կորոնավիրուսի համավարկի առաջին բռնկումը գրանցվել է 2019-ի դեկտեմբերին չինական Ուհանում։ Մարտի 11-ին ԱՀԿ-ն պանդեմիա հայտարարեց։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---