«Արսենալը» հուսով է Մխիթարյանի համար «Ռոմայից» $27 մլն-ից ավելի ստանալ

«Արսենալը» հուսով է Մխիթարյանի համար «Ռոմայից» $27 մլն-ից ավելի ստանալ

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալը» հուսով է, որ £22 մլն կամ մոտ $27.5 մլն կստանա «Ռոմայից» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար, գրում է Metro-ն։

Ըստ Correire Dello Sport-ի՝ «Ռոման», որի կազմում այժմ վարձակալությամբ հանդես է գալիս Մխիթարյանը, պատրաստ է ձեռք բերել հայ ֆուտբոլիստին £15 մլն-ով կամ $18.7 մլն-ով, սակայն լոնդոնյան ակումբը շատ ավելին է ուզում։

Իտալացիները չեն ուզում ավելի շատ վճարել և փոխարենը փորձում են երկարացնել 31-ամյա ֆուտբոլիստի վարձակալությունը։ Իսկ դրանից հետո «Արսենալը» պետք է որոշի՝ ցանկանում է արդյոք կրճատել Մխիթարյանի գծով իր կորուտները, թե ուզում է շարունակել վճարել նրա աշխատավարձի մի մասը, քանի դեռ նա խաղում է Ա սերիայում։

Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը 17 հանդիպում է անցկացրել «Ռոմայի» կազմում, բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և գոլային 4 փոխանցման հեղինակ։ Իտալական ակումբը վարձակալել է Մխիթարյանին մինչև խաղաշրջանի ավարտը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---