Ջահերով երթն ավանդական ձևաչափով չի անցկացվի16 ապրիլի 2020 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակով և առողջապահական ռիսկերով պայմանավորված, Ջահերով երթն այս տարի չի անցկացվի ավանդական ձևաչափով։ Այդ մասին ասվում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության հայտարարության մեջ։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները կոչ են անում ապրիլի 23-ին և 24-ին՝ ժամը 21։00-ից վառել և բնակարանների պատուհաններին դնել մոմեր՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և հայերի պահանջատիրության։ «Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ իրավիճակին համապատասխանեցված մեր կողմից իրականացվող այլ միջոցառումների մասին կտեղեկացնենք առաջիկայում»,- ասվում է ՀՅԴ ՀԵՄ հայտարարության մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, միայն արարողակարգային միջոցառումներ կլինեն։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |