Դիլիջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել կեղծիքի և լիազորությունները չարաշահելու համար20 ապրիլի 2020 - 16:48 AMT PanARMENIAN.Net - ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրգործով Դիլիջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Պարզվել է, որ Դիլիջանի ղեկավարը, որը 2005-ից մինչ օրս զբաղեցրել է պաշտոնը, չունենալով ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու լիազորություն և համայնքի գույքը օտարելու իրավունք, առանց համայնքի ավագանուն առաջարկություն անելու, 2013-2016-ին արտադրական կոոպերատիվի նախագահի հետ, որն իր մտերիմն է, կնքել է պայմանագրեր: Դրանցով համայնքի ղեկավարը Աղստև գետի հունի մաքրման աշխատանքներից առաջացած մոտ 21.205 մ/խ ավազակոպճային խառնուրդն անհատույց տրամադրել է հիշյալ կոոպերատիվին՝ պետության, համայնքի իրավունքներին պատճառելով էական վնաս: Այնուհետև, համայնքի ղեկավարը, 2016-2019թթ., կրկին առանց համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու, համայնքին պատկանող TLB-825-RM էքսկավատորը և «ՄԱԶ» բեռնատարը, առանց որևէ փաստաթղթային ձևակերպման, պարբերաբար, անհատույց օգտագործման է տրամադրել է վերոհիշյալ կոոպերատիվի նախագահին: Իսկ երբ իրավապահները բացահայտել են այդ փաստը, համայնքի ղեկավարը հետին թվով կազմել է կեղծ փաստաթուղթ՝ պայմանգիր՝ նշված տեխնիկան կոոպերատիվին վարձակալության հանձնելու վերաբերյալ: Բավարար ապացույցների համակցությամբ՝ Դիլիջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով) 1-ին մասով և 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով (պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200=300-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝): Նախաքննությունը շարունակվում է: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |