Մխիթարյանը՝ աշխատավարձից հրաժարվելու մասին․Դեռ որոշում չկա, բայց նման խոսակցություն եղել է

Մխիթարյանը՝ աշխատավարձից հրաժարվելու մասին․Դեռ որոշում չկա, բայց նման խոսակցություն եղել է

PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաստատել է իտալական մամուլում շրջանառվող լուրերը, որ եթե Իտալիայի ֆուտբոլի առաջնությունն անավարտ մնա կորոնավիրուսի համաճարակի պատճառով, ակումբի ֆուտբոլիստները կհրաժարվեն 4 ամսվա աշխատավարձից։ Մխիթարյանն այդ մասին ասել է ուկրաինական «Մեծ ֆուտբոլ» հաղորդման եթերում՝ հավելելով, որ դեռևս 100 տոկոսանոց որոշում չկա, բայց նման խոսակցություն եղել է։

«Մենք խոսել ենք ղեկավարության հետ: Դա դեռևս հարյուր տոկոսով չէ, բայց խոսակցություն կա, որ եթե առաջնությունը չշարունակվի, աշխատավարձերից կհրաժարվենք»,-ասել է Մխիթարյանը:

Մխիթրայանը նաև խոսել է տան պայմաններում մարզվելու անհրաժեշտության մասին՝ լավ մարզավիճակը պահպանելու համար։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ, ըստ Correire Dello Sport-ի՝«Ռոման», որի կազմում այժմ վարձակալությամբ հանդես է գալիս Մխիթարյանը, պատրաստ է ձեռք բերել հայ ֆուտբոլիստին £15 մլն-ով կամ $18.7 մլն-ով, սակայն լոնդոնյան ակումբը շատ ավելին է ուզում։

Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը 17 հանդիպում է անցկացրել «Ռոմայի» կազմում, բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և գոլային 4 փոխանցման հեղինակ։ Իտալական ակումբը վարձակալել է Մխիթարյանին մինչև խաղաշրջանի ավարտը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---