Թրամփը մտադիր է ժամանակավորապես կասեցնել ներգաղթն ԱՄՆ21 ապրիլի 2020 - 11:00 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ժամանակավորապես կասեցնել ներգաղթն ԱՄՆ։ Twitter-ի իր միկրոբլոգում նա խոստացել է նման հրամանագիր ստորագրել։ Թրամփը գրել է, որ կայացրել է որոշումը «անտեսանելի թշնամու հարձակման պայմաններում» (նախկինում նա այդպես էր արտահայտվել կորոնավիրուսի մասին, խմբ.), ինչպես նաև ելնելով «Ամերիկայի քաղաքացիների աշխատատեղերը պաշտպանելու անհրաժեշտությունից»։ ԱՄՆ ղեկավարը չի նշել, թե երբ է ստորագրվելու հրամանագիրը և որքան ժամանակ է գործելու սահմանափակումը։ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, մոտենում է 2.5 մլն-ի։ Ամենից շատ վարակվածներ և մահացածներ են գրանցվել ԱՄՆ-ում՝ 787,000 և 42,300 համապատասխանաբար։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կլաարը հուսադրող է անվանել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկի մասին լուրը «ԵՄ–ն լիովին սատարում է բանակցային գործընթացին, որի նպատակը համապարփակ և կայուն կարգավորումն է»,–գրել է նա Արսեն Խառատյան․ Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է Նա նշել է, որ ՀՀ–ն ռազմավարական տարածք է տալիս՝ առանց որևէ անվտանգային երաշխիք ստանալու Բլինքենը՝ սահմանազատումը սկսելու մասին․ Կարևոր քայլ է «Մենք ողջունում ենք Ալամթիի 1991թ․ հռչակագիրը որպես հիմք ընդունելու որոշումը»,–գրել է նա Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին |