30,000 դրամից ավելի սպառած ու մուծում չարած բնակիչների գազամատակարարումը կդադարեցվի

30,000 դրամից ավելի սպառած ու մուծում չարած բնակիչների գազամատակարարումը կդադարեցվի

PanARMENIAN.Net - Վճարում չկատարելու դեպքում կդադարեցվի 30,000 դրամից ավելի սպառում ունեցած բնակիչների գազամատակարարումը, տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիան»։

«Ի լրումն բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի դիմաց 3-օրյա ժամկետում վճարումների կատարման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ նշված ժամկետում վճարում չկատարելու դեպքում առաջին հերթին կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը»,- ասվում է հայտարարության մեջ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ավելի վաղ հայտարարել էր, որ ապրիլի 22-ից բոլոր բնակիչ-բաժանորդների համար համընդհանուր ճանաչված՝ վերջիններիս կողմից էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի (ջրահեռացման ծառայությունների) դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարվում է վերացած։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---