ՌԴ անձնագիր ստանալը հեշտացվում է

ՌԴ անձնագիր ստանալը հեշտացվում է

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք՝ համաձայն որի երկրի քաղաքացիություն ստանալու գործընթացը պարզեցվում է, փոխանցում է ՌԲԿ-ն։

Ըստ օրենքի՝ ՌԴ-ում մշտական բնակություն ունեցող օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են չհրաժարվել մեկ այլ երկրի քաղաքացիությունից։

Բացի այդ՝ նախկին ԽՍՀՄ երկրներում ծնված և այդ երկրների քաղաքացիություն չստացածներն ազատվում են ՌԴ քաղաքացիություն ստանալու համար 3 տարի երկրում ապրած լինելու և եկամտի աղբյուր ներկայացնելու պահանջներից։

Սա նաև վերաբերում է այն օտարերկրացիներին, որոնք 3 տարի ամուսնացած են ազգությամբ ռուսի հետ և ապրում են ՌԴ-ում կամ նրանց ծնողներից գոնե մեկն ունի ՌԴ քաղաքացիություն և ապրում է երկրի տարածքում։

Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի ստորագրումից 90 օր հետո։

Օրինագիծը կառավարությունը Պետդումա է ներկայացրել ապրիլի սկզբին։ Գործող օրենքով ՌԴ-ում բնակվող օտարերկրացիները ռուսական անձնագիր կարող են ստանալ գործող քաղաքացիությունից հրաժարվելուց հետո։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---