Փաշինյան․ Խոշոր բաժանորդների կողմից վճարում չանելու դեպքում Էներգետիկ կոլապս էր սպասվում

Փաշինյան․ Խոշոր բաժանորդների կողմից վճարում չանելու դեպքում Էներգետիկ կոլապս էր սպասվում

PanARMENIAN.Net - ՀՀ-ում էներգետիկ համակարգը կարող էր կոլապսի ենթարկվել, քանի որ էլէներգիայի և գազի մուծումներ չանելու դեպքում անջատումների չեղարկամն մասին հատարարությունից հետո նաև խոշոր սպառողները սկսել էին վճարումներ չանել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ իրավիճակը փոխվել է, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և մատակարար ընկերությունները Կառավարության համաձայնությամբ կոշտացրել են դիրքորոշումը։

«Երբ դիրքորոշումը կոշտացավ, առաջին հերթին այն բանի համար, որ խոշոր սպառողները չեն վճարում՝ օգտվելով առիթից, մի քանի օրվա ընթացքում մոտ 7 մլրդ դրամի վճարումներ արվեցին։ Այսինքն՝ բազմաթիվ մարդիկ, որ կարող էին վճարել, չէին վճարել, քանի որ հայտարարվել էր, թե կարող են վճարումներ չկատարել։ Նրանցից շատերը խոշոր բաժանորդ են և խոցելի խմբին չեն պատկանում։ Դիրքորոշման կոշտացման արդյունքում մենք համակարգը փրկեցինք կոլապսից»,- ասել է նա։

Վարչապետը նշել է, որ ՀՀ-ում գազ սպառող 623,000 բաժանորդից անջատվել է 736-ի գազամատակարարումը, իսկ էլէներգիա սպառող 775,000-ից՝ 4300հոսանքը։ Էլէներգա սպառողների դեպքում պարտքը 30,000 դրամից ավելի է, գազի սպառման դեպքում 80,000 դրամից ավելի։

«Գալիս է մի պահ, երբ հասկանում ենք, որ ընտրությունը ոչ թե նրա մեջ է, թե 1000-5000 քաղաքացու հոսանք անջանտենք, թե՝ ոչ, այլ՝ երկրում հոսանք լինելու է, թե՝ ոչ։ Ճգնաժամը դրանով է ճգնաժամ՝ մի խնդիր լուծում ես, գալիս է մյուսը։ Եթե ճգնաժամ չլիներ, այսպես չէր լինի։ Մեր առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հարց էր դնում՝ եթե այսպես գնա, մեր ընտրությունը լինելու է ոչ թե առանձին մարդկանց հոսանքն անջատելը, այլ այն, թե երկրում հոսանք կամ գազ կա, թե չէ»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը նշել է, որ կորոնավիրուսի տնտեսական հետանքների չեզոքացման 12 և 13 միջոցառումների՝ մոտ 300,000 մարդու հոսանք չի անջատվել, քանի որ այդ խումբն արդեն տեղորոշված է, սակայն հասցեական աջակցություն ցուցաբերելու խնդիր ևս կա, որպեսզի հակաճգնաժամային միջոցառումներից օգտվեն նրանք, ովքեր դրա կարիքն իրոք ունեն։

ՀՀ-ում մարտի 16-ից մայիսի 14-ն արտակարգ դրություն է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Երկրում վիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու համար կառավարությունը 14 ծրագիր է մշակել։ Դրանցից 2-ը վերաբերում են կոմունալ վճարումներին։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---