«Ոսկե ծիրանը» նոյեմբերի 1-8-ը կանցկացվի

«Ոսկե ծիրանը» նոյեմբերի 1-8-ը կանցկացվի

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2020-ին կանցկացվի նոյեմբերի 1-8-ը, հայտնում են փառատոնի ֆեյսբուքյան էջից՝ հավելելով, որ այլ սցենարներ ևս կան, սակայն այս պահին հաստատված է նոյեմբերի 1-8 ժամկետը։

«Փառատոնի թիմն այս օրերին ձեռնպահ մնաց հապշտապ հայտարարություններ անելուց՝ կապված հուլիսի 12-19-­ը «Ոսկե ծիրան»-ի անցկացման հետ, քանի որ թե՛ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, թե՛ իր բազմաթիվ հայաստանյան և օտարերկրյա գործընկերների, թե՛ գործընկեր փառատոների հետ քննարկվում էին տարբեր սցենարներ՝ առցանց փառատոնից մինչև հետաձգում հաջորդ տարի»,- ասվում է գրառման մեջ:

«Ոսկե ծիրանն» ամենամյա կինոփառատոն է, որտեղ ներկայացվում են հայ ու արտասահմանցի ռեժիսորների աշխատանքներ։ Ավանդաբար կինոփառատոնն անցկացվում է ամռանը, սակայն 2020-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մի շարք այլ միջոցառումների հետ միասին այն ևս հետաձգվել է։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---