Օքսֆորդի համալսարանն ու ԱՀԿ-ն Covid-19-ի դեղերի 2 մեծ փորձարկում են սկսել

Օքսֆորդի համալսարանն ու ԱՀԿ-ն Covid-19-ի դեղերի 2 մեծ փորձարկում են սկսել

PanARMENIAN.Net - Օքսֆորդի համալսարանն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Covid-19-ի դեմ դեղերի 2 մեծ փորձարկում են անցկացնում։

Համալսարանում անցկացվող փորձարկումը, որը ստացել է Recovery անվանումը, ներառում է արդեն գոյություն ունեցող 5 դեղամիջոց, գրում է BBC-ն։

Դրանց թվում է կոմբինացված դեղամիջոցը, որն օգտագործվում է ՁԻԱՀ-ի բուժման համար, և հակամալարիային դեղամիջոցը։ Գիտնականներն ուզում են պարզել՝ կարող են արդյոք այդ դեղամիջոցները կասեցնել կորոնավիրուսի վերարտադրությունը մարդու օրգանիզմում։

Ուսումնասիրվում են նաև դեղամիջոցները, որոնք նվազեցնում են բորբոքումն ու ճնշում իմունային համակարգի ռեակցիան, որը, երբեմն, ծանր դեպքերում կարող է հանգեցնել ցիտոկինային շոկի՝ իմունային համակարգի բարձր ռեակցիան վտանգավոր է հիվանդի համար։

Կլինիկական փորձարկումներն անցկացվում են Բրիտանիայի մոտ 170 հիվանդանոցում, սակայն կանցկացվեն նաև ավելի քան 100 երկրում։ Այս փորձարկումները խոշորագույնն են աշխարհում։

Կորոնավիրուսի դեղամիջոցի գլոբալ փորձարկումների մեկնարկի մասին է հայտնել նաև ԱՀԿ-ն, որի համար արդեն 1200 կամավոր է անդամագրվել։

Բրիտանիայում կորոնավիրուսից մահվան դեպքերը գերազանցել են 26,000-ը, երբ վիճակագրության մեջ ներառվել են ոչ միայն հիվանդանոցներում, այլև ըստ բնակության վայրի և ծերանոցներում գրանցված մահերը։ Հատկապես մեծ է ցուցանիշը ծերանոցներում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---