Ջուլֆալակյան․ ԱԴ պայմաններում պետք էր միջոցներ ձեռնարկել սպորտի բնագավառում

Ջուլֆալակյան․ ԱԴ պայմաններում պետք էր միջոցներ ձեռնարկել սպորտի բնագավառում

PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ պատգամավոր Արսեն Զուլֆալակյանը կարծում է, որ նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիայի և կարանտինի պայմաններում կարելի էր և պետք էր որոշ միջոցներ ձեռնարկել սպորտի բնագավառում։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ազգային հավաքականների՝ մեծահասակների, երիտասարդների, պատանիների (գոնե հիմնական 10 մարզաձևերից), առավելագույնը 20 հոգանոց խմբերով մեկուսացում սպորտային որոշակի ենթակառուցվածք ունեցող վայրերում (օր.՝ Ծաղկաձոր, Դիլիջան, Ջերմուկ և այլն)։ Ի դեպ,դրա համար բացարձակ կարևոր չէ,որ լինեն պռոֆեսիոնալ պայմաններ։ Անհրաժեշտ է միայն մեկուսացումը լինի բնությանը մոտ և հյուրանոցն ունենա միջին մակարդակի ֆիտնես դահլիճ։ Դրանով միանգամից մի քանի խնդիր կլուծվեր․․․

Մի շատ կարևոր գործոն՝ այդ ամենի համար պետք չէին լրացուցիչ միջոցներ։ Այդ միջոցները տարեսկզբից հատկացված էին ֆեդերացիաներին։ Ուղղակի պետք էր կազմակերպել և թույլ տալ,որ դրանք իրենց բնականոն ձևով ծախսվեին մարզումային պրոցեսի վրա՝ ԱԴ պայմաններում։ Իսկ հիմա ստացվելու է,որ տարեվերջին այդ բնագավառում բյուջեն չի կատարվել(գոնե արդյունավետ...)՝ դրանից բխող բացասական հետևանքներով...»,- գրել է նա։

Ըստ Ջուլֆալակյանի՝ կարելի էր նաև կազմակերպել հայտնի մարզիկների մասնակցությամբ առցանց մարզումներ, որոնք ինչ որ հարթակով կհեռարձակվեին հանրության համար։ Իսկ ֆիտնես մարզիչների մասնակցությամբ կարելի էր մարզումներ կազմակերպել բակերում, հասարակական հեռավորությունը պահելով՝ 15-20 հոգանոց խմբերով։

«Online վերապատրաստման սեմինարներ մարզիչների համար (տեսական մաս...)։ Սա կարելի էր իրականացնել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետ. ինստիտուտի ներգրավմամբ...

Շաբաթը առնվազն 2-3 սպորտային ֆիլմերի ցուցադրման ապահովում հայկական ալիքներով՝ հայերենով։ Սա անչափ մեծ դաստիարակչական ազդեցություն է ունենում.»,- գրել է մարզիկը՝ հավելելով, որ իրականում այս ցանկը կարելի է երկար թվարկել։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---