Մխիթարյան․ Ժամանակս Լոնդոնում ավարտվել է, ուզում եմ մնալ «Ռոմայում»

Մխիթարյան․ Ժամանակս Լոնդոնում ավարտվել է, ուզում եմ մնալ «Ռոմայում»

PanARMENIAN.Net - Անգլիական «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմայի» կազմում, ակնարկել է, որ չի պլանավորում լոնդոնյան ակումբ վերադառնալ և նախատեսում է կարիերան շարունակել Իտալիայում։

«Ժամանակս Լոնդոնում ավարտվել է, հուսով եմ՝ կկարողանաք «Ռոմայի» հետ պայմանավորվածություն ձեռք բերել, քանի որ ես ցանկանում եմ մնալ այստեղ», - լոնդոնյան ակումբին է դիմել Մխիթարյանը՝ խոսելով ապագայի պլանների մասին, գրում է Corriere dello Sport-ը։

Նշվում է նաև, որ «զինագործները» համաձայնել են ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 22․5 մլն եվրոյից իջեցնել մինչև 10 մլն եվրո՝ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի միջամտությամբ։

Մայիսի 7-ին ինքը՝ Ռայոլան հերքել էր լուրերը, թե հայ կիսապաշտպանը դիմել է լոնդոնցիներին իրեն բաց թողնելու խնդրանքով։

«Մխիթարյանը ոչ մի հաղորդագրություն չի ուղարկել «Արսենալին» իրեն ազատ արձակելու վերաբերյալ: Դա սուտ է: Սխալ լուրերն այս շրջանում անընդունելի են»,- հայտարարել է նա, փոխանցում է Pagineromaniste-ը։ https://www.pagineromaniste.com/raiola-mkhitaryan-calciomercato-roma/

Ավելի վաղ Ռոմայի մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ևս հայտարարել էր, որ ինքը ցանկանում է Մխիթրայանին տեսնել իր թիմում։ Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը 17 հանդիպում է անցկացրել «Ռոմայի» կազմում՝ բոլոր մրցաշարերում դառնալով 6 գոլի և գոլային 4 փոխանցման հեղինակ։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---