Մարուքյան․ ԼՀԿ-ն լքել է ԱԺ դահլիճը՝ «ծեծկռտուքը հեղափոխության առաջնորդի պրոբլեմն է»

Մարուքյան․ ԼՀԿ-ն լքել է ԱԺ դահլիճը՝ «ծեծկռտուքը հեղափոխության առաջնորդի պրոբլեմն է»

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում միջադեպից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցությւոնը լքել է նիստերի դահլիճը, խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պահանջել է տեղի ունեցածին քաղաքական գնահատական տալ ու հետևանքներ։

Մայիսի 8-ին Մարուքյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթից հետո նրան հորդորել է չօգտագործել այնպիսի բառեր, որոնք ԱԺ-ում կարող են լարվածություն ստեղծել։ Մարուքյանի ու Թունյանի կարճ բանավեճին խառնվել է Միքայելյանը: Նա սպառնացել է Մարուքյանի «վիզը կտրել», Մարուքյանն էլ նրան հորդորել է «շմայսություն» չանել։ Դրանից հետո Միքայելյանն ու Մարուքյանը ծեծկռտուքի են բռնվել՝ հարվածել միմյանց:

Մարուքյանի խոսքով՝ Ազգային ժողովում միջադեպից 3 ժամ է անցել, բայց որևէ արձագանք, որը հարիր է ժողովրդավարական քաղաքական համակարգին, չի եղել։

«Կարծում եմ, որ ոտնահարվել են ժողովրդավարության հիմքերը, հեղափոխության հռչակած արժեքները և ես կարծում եմ, որ ՀՀ պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել։ Եթե կասեք 1996-ին 2002-ին էլ են պատգամավորին խփել, ինչքան հիշում եմ, խմբակցության ղեկավարին դեռ հետևից ու կողքից չեն խփել։ Բայց ասելիքս հետևյալն է՝ ինչ եղել է՝ քաղաքական է, և պետք է ունենա քաղաքական գնահատական։ Մենք դա ակնկալում ենք թե՛ իշխող խմբակցությունից, թե՛ ՀՀ հասարակական սեկտորից։ Հաջորդը՝ ուղղակի քաղաքական գնահատականը որևէ բան փոխել չի կարող, միջադեպը պետք է ունենա քաղաքական հետևանքներ։ Տեղի ունեցածը մեր պրոբլեմն էլ է, բայց ավելի շատ հեղափոխության առաջնորդի պրոբլեմ է։ Մենք հիմա կլքենք նիստերի դահլիճը, ապագայում՝ կախված քաղաքական գնահատականներից և հետևանքներից կանենք եզրահանգումներ, կորոշակիացնենք մեր անելիքները և կհասկանանք՝ ապագայում ինչպես ենք աշխատելու այս խորհրդարանում»,-եզրափակել է նա։

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը միջադեպից հետո հայտարարել էր, որ խորհրդարանական բոլոր երկրներում ծեծկռտուքի դեպքեր եղել են, սակայն որևէ մեկի մանդատը վայր դնելու հարցը չպետք է քննարկվի: Նա միջադեպը ԼՀԿ կողմից սադրանք էր որակել և ափսոսանք հայտնել, որ իրենց խմբակցությունը տրվել է դրան։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---