Սաակաշվիլիի նշանակման պատճառով Վրաստանը հետ է կանչում դեսպանին Ուկրաինայից 8 մայիսի 2020 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը հետ է կանչում դեսպանին Ուկրաինայից խորհրդակցությունների համար՝ Ուկրաինայի նախագահին կից բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նշանակման պատճառով։ Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին, գրում է Deutsche Welle-ն։ «Դիվանագիտության մեջ դա ընդունված քայլ է, որը մատնանշում է որոշակի խնդիրների առկայությունը երկկողմ հարաբերություններում, այդ պատճառով հետագա քայլերը որոշելու համար խորհրդակցություն է հարկավոր դեսպանի հետ»,- հայտարարել է Զալկալիանին։ Միաժամանակ նա նշել է, որ Սաակաշվիլիի նշանակման մասին Կիևի որոշումը կտրուկ քայլերի չի արժանանա Թբիլիսիի կողմից։ «Վրաստանը չի դիտարկում դիվանագիտական հարաբերությունների խզման կամ ռազմավարական գործընկերության վերանայման հավանականությունը»,- ասել է նա։ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նշանակվել է Ուկրաինայի նախագահին կից բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար։ Համապատասխան հրամանագիրն Նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է մայիսի 7-ին։ Ըստ Սաակաշվիլիի՝ երկրի տնտեսության զարգացման համար առաջին հերթին պետք է ազատել բիզնեսը վարչարարական միջամտությունից։ Թբիլիսիի քաղաքային դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել Սաակաշվիլին՝ մեղավոր ճանաչելով պաշտոնական դիրքի չարաշահման համար՝ բարձրաստիճան մի քանի պաշտոնյայի ներում շնորհելու վերաբերյալ գործով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |