Փորձագետ․ Վրաստանում կորոնավիրուսի պիկն անցել է առանց հիվանդների կտրուկ աճի![]() 11 մայիսի 2020 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման վերաբերյալ փորձագետների լավատեսական կանխատեսումներն արդարացել են՝ երկիրը հաղթահարել է հիվանդության գագաթնակետն առանց հիվանդների կտրուկ աճի։ Այդ մասին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, Վրաստանում կորոնավիրուսի կլինիկական հսկողության խմբի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն։ Արդեն մի քանի օր է՝ Վրաստանում առողջացածների թիվը գերազանցում է վարակի նոր դեպքերի քանակը, գրում է «Նովոստի Գրուզիան»։ «Արդարանում են փորձագետների լավատեսական կանխատեսումները, որ մինչև ապրիլի վերջ կլինի պիկը, հետո՝ պլատո, իսկ հետո նվազման միտում կլինի։ Հիմա պլատոյի փուլում ենք։ Պիկը հարթ ստացվեց»,- ասել է Ցերցվաձեն։ Ըստ նրա՝ առկա իրավիճակը կարելի է վերջնական հաղթանակ համարել, քանի որ Վրաստանը սկսել է չեղարկել սահմանափակումները։ «Փաստացի երկիրը վերադառնում է սովորական, նորմալ կյանքին և անում է դա Եվրոպայում առաջինների թվում։ Եվ կարևորը՝ անում է դա լավ ֆոնին, երբ չկա սպառնալիք, որ դա արվում է անելանելի իրավիճակից․․․ Հաջողություն կհամարվի, երբ մենք բացենք երկիրը և դրանից մի քանի օր, շաբաթ անց պահպանենք այս իրավիճակը»,- ասել է նա։ Մայիսի 11-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի ընդամենը 3 նոր դեպք է հայտանբերվել: Ընդհանուր առմամբ, վարակվել է 638 մարդ։ Համաճարակի բռնկումից ի վեր մահացել է 10 մարդ։ Վրաստանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։ Արդեն մարտի վերջում երկրի իշխանությունն արտակարգ դրություն էր սահմանել, որը երկարացվեց մինչև մայիսի 22-ը։ Երկրում մի շարք սահմանափակումներ են գործում և պարետային ժամ՝ 21։00-06։00-ն։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |