Դատախազություն․ ԱԺ-ի ծեծռտուքի մասին հրապարակումներն ու տեսանյութն ուղարկվել են ՀՔԾ11 մայիսի 2020 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, դրանցում ներկայացված տեսանյութն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, PanARMENIAN.Net ին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Դրանք ուղարկվել են ՀՔԾ՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով»,- ասաց Աբրահամյանը: Մայիսի 8-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ծեծկռտուք էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև: Միջադեպին խառնվել էին նաև ԱԺ մի քանի տասնյակ պատգամավորներ։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը միջադեպից հետո լքել էր ԱԺ դահլիճը՝ հայտարարելով, որ համապատասխան արձագանքի են սպասում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էին, որ տեղի ունեցածը սադրանք է։ ԼՀԿ-ն չի ներկայացել նաև մայիսի 11-ի ԱԺ նիստին։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |