ՌԴ-ում շքերթի փորձի ժամանակ 376 մարդ է վարակվել Covid-19-ով

ՌԴ-ում շքերթի փորձի ժամանակ 376 մարդ է վարակվել Covid-19-ով

PanARMENIAN.Net - Ռուսաստանում կորոնավիրուսի համաճարակի պատճառով չեղարկված Մայիսի 9-ի ավանադական շքերթի փորձի ժամանակ առնվազն 376 մարդ կորոնավիրուսով է վարակվել, գրում է Deustche Welle-ն լրագրողական հետազոտությունների «Պրոեկտ» պորտալին հղումով։

Ըստ աղբյուրի՝ վարակվածների թվում են Տվերի քաղաքի Սուվորովի և Նախիմովի անվան ռազմածովային ուսումնարանների, ինչպես նաև Մոսկվայի Ռազմական համալսարանի և այլ ռազմական հաստատությունների ուսանողները։

Ըստ աղբյուրի՝ փաստացի, վարակվածների թիվը պետք է ավելի լինի, քանի որ հաջողվել է հարցում իրականացնել միայն 6 հաստատության ուսանողների շրջանում, իսկ փորձին մասնակցել է այդպիսի 40 հաստատություն։

Փորձերն անցել են Մոսկվայի շրջանի Ալաբինո գյուղում մարտի վերջից մինչև ապրիլի կեսը, երբ Մոսկվայում արդեն կարանտին էր։

Ապրիլի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Մայիսի 9-ի ռազմական շքերթը հետաձգվել է։ Մայիսի 11-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի 11,656 նոր դեպք է գրանցվել, ինչը ռեկորդային ցուցանիշ է մեկ օրվա համար։Այսպիսով Ռուսաստանն առաջ է անցել Իտալիայից և Մեծ Բրիտանիայից բացահայտված դեպքերի քանակով և այժմ 3-րդն է աշխարհում այդ ցուցանիշով։ Այդ են վկայում ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---